US Open․ Առաջին անակնկալները․ Բաուտիստա Ագուտն ու Ցիցիպասը լքում են պայքարը առաջին շրջանում

23:17 27.08.2019

Նյու Յորքում մեկնարկել է US Open-ի երկրորդ խաղային օրը։ Տղամարդկանց մենախաղում ավարտվել են մի շարք հանդիպումներ։ 

Աշխարհի ութերորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը արդեն առաջին շրջանում դուրս է մնում պայքարից։ Հույն թենիսիստի մրցակիցը Անդրեյ Ռուբլյովն էր։ Ռուս թենիսիստը չորս սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 6-4, 6-7(5), 7-6(7), 7-5 հաշվով։

Գրեթե չորս ժամ տևած խաղում Ցիցիպասը հրաշալի հնարավորություն ուներ կոտրելու մրցակցի դիմադրությունը, մանավանդ երրորդ սեթում, սակայն չկարողացավ օգտագործել set point-երը, իսկ չորրորդ սեթում ազդրի վնասվածք ստացավ ու ի վիճակի չէր հավասարը հավասարի պայքարել մրցակցի հետ։ 

Մյուս մեծ անակնկալը գրանցվեց ATP-ի վարկանիշային աղյուսակի 10-րդ հորիզոնականում գտնվող Ռոբերտո Բաուտիստա Ագուտի մասնակցությամբ խաղում։ Իսպանացի թենիսիստը հինգ սեթում պարտվեց Միխաիլ Կոկուշկինին։ Ղազախստանի ներկայացուցիչը հաղթեց 3-6, 6-1, 6-4, 3-6, 6-3 հաշվով։  

Հավելենք, որ կենտրոնական խաղերից ավարտվել է նաև Մատեո Բերետինիի և Ռիշար Գասկեի հակամարտությունը։ Իտալացի թենիսիստը չորս սեթում առավելության է հասել Գասկեի նկատմամբ։ 

Share |

Լրահոս

Loading...