US Open. Սերենա Ուիլյամսը չնկատեց Մարիա Շարապովային

09:21 27.08.2019

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չկարողացավ հաղթահարել US Open-ի առաջին փուլի արգելքը՝ զիջելով ամերիկուհի Սերենա Ուիլյամսին՝ 1-6, 1-6:

Խաղի 58 րոպեների ընթացքում աշխարհի 87-րդ ռակետ 32-ամյա Մարիան կատարեց մեկ էյս և թույլ տվեց երեք կրկնակի սխալ: WTA-ի վարկանիշում 8-րդ տեղը զբաղեցնող 37-ամյա Սերենան 5-ական բրեյք և էյս է արել՝ մատուցելիս երկու անգամ սխալվելով: Ամերիկուհին անհատական հանդիպումներում առաջատարն է՝ 20-3:

Մրցաշարի երկրորդ շրջանում Ուիլյամսը կմրցի իր հայրենակից Քեթի Մաքնեյլիի հետ, որը հաղթել է շվեյցարացի Տիմեա Բաչինսկիին՝ 6-4, 6-1:

Share |

Լրահոս

Loading...