Լուչեսկու. Ֆոնսեկան ինձ համար անհայտ է. նա Շախտյորում օգտագործել է իմ աշխատանքը

12:58 29.08.2019

«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծիք է հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի մասին, որը նախկինում աշխատել է դոնեցկյան ակումբում:

«Ինձ համար Ֆոնսեկան անհայտ է: «Շախտյորում» նա օգտագործել է իմ աշխատանքը: Հիմա նա պետք է ապացուցի իր կարողություններն ու կառուցի «Ռոմայի» խաղը: Նա պետք է հաղթող համակարգ ստեղծի: Նա երիտասարդ է ու ամեն ինչ ունի հաջողելու համար:

Բայց չի կարելի նրան գնահատել ըստ «Շախտյորում» արած աշխատանքի: Այնտեղ նա ղեկավարել է իմ թիմը, որը խաղային կարգապահություն ուներ, գիտեր՝ ինչ անել: Երբ նա սկսեց աշխատել, փորձեց այլ կերպ խաղալ, բայց հետո միջամտեց նախագահն ու ասաց, որ պետք է խաղալ այնպես, ինչպես առաջ: Եվ դա գործեց: Հիմա նա պետք է «Ռոմայում» կյանքի կոչի իր գաղափարները», - Լուչեսկուի խոսքերն է մեջբերել Tuttomercatoweb-ը:

Share |

Լրահոս

Loading...