ԲԽ. Նոան ամրապնդում է դիրքերը, Ուրարտուն 4-րդ պարտությունը կրեց

18:58 29.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Ուրարտուին»: Խաղը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց «Նոայի»՝ 2-0 հաշվով հաղթանակով:

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին տուգանայինից կատարած փայլուն հարվածով բացեց Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Նոան» ևս մի քանի պահ ունեցավ, սակայն դրանք օգտագործել չհաջողվեց: Ընդհանուր առմամբ խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում ևս պատկերը չփոխվեց: 57-րդ րոպեին «Նոան» ևս մեկ գոլ խփեց. Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: 

«Ուրարտուն» կրեց այս մրցաշրջանում 4-րդ պարտությունը: «Նոան» 2-րդ հաղթանակը տարավ հավաքեց 7 միավոր և հավասարվեց «Լոռիին», որն այս տուրում իր խաղը «Արարատ-Արմենիայի» հետ կանցկացնի սեպտեմբերի 1-ին:

«Ուրարտուն» ընդամենը 1 միավոր ունի և մնում է 9-րդ հորիզոնականում:

 

 

 

 

 

 

Share |

Լրահոս

Loading...