Պորյե. Տիտղոսի հաջորդ հավակնորդը պետք է լինի Ֆերգյուսոնը

16:56 29.08.2019

MMA-ի ամերիկացի բռնցքամարտիկ Դասթին Պորյեն, որը սեպտեմբերի 7-ին տիտղոսի համար մենամարտ կանցկացնի UFC վարկածով չեմպիոն, թեթև քաշային Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, կարծում է, որ չեմպիոնական գոտու համար հաջորդը պետք է պայքարի Թոնի Ֆերգյուսոնը:

«Հաջորդը պետք է լինի Թոնի Ֆերգյուսոնը, 100 տոկոսով: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, Թոնին հաջորդն է», - Պորյեի խոսքերն է մեջբերել MMA Junkie-ն:

Ավելի վաղ Ֆերգյուսոնը բազմիցս ասել է, որ չեմպիոնական մենամարտի հույս ունի: Բայց Թոնին միայն վերջերս է վերադարձել UFC՝ անձնական բնույթի խնդրի պատճառով երկարատև բացակայությունից հետո: Ֆերգյուսոնի կինը հայտարարել էր, որ ամուսինը հոգեկան խնդիրներ ունի:

 

Share |

Լրահոս

Loading...