Նուրմագոմեդով. Եթե ինչ-որ տեղ հանդիպենք Մաքգրեգորի հետ, հաստատ կկռվենք

13:53 30.08.2019

Ռուս MMA բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում UFC վարկածով չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդով վստահ է, որ իր դիմակայությունը նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի հետ չի ավարտվել 2018-ի հոկտեմբերին կայացած մենամարտից հետո: Նուրմագոմեդովը պաշտպանել էր տիտղոսը՝ հաղթելով Մաքգրեգորին, իսկ մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք էր սկսվել: Խաբիբի խոսքերով՝ պատմությունը հեռու է ավարտից:

«Հոկտեմբերին այդ պատմությունը չի ավարտվել: Բավական չէ պարզապես հաղթել ինչ-որ մեկին: Եվ ես ասել եմ ոչ միայն Կոնորի մասին, մենք պետք է նրա ամբողջ թիմին ջարդենք: Ես հենց այդ մասին էի մտածում մենամարտից առաջ և ասել եմ դա իմ տղաներին: Ես ասացի, որ մենք դուրս ենք գալիս պատերազմի, ոչ թե մենամարտի:

Դա երբեք չի ավարտվի: Երբեք: Եթե մենք ինչ-որ տեղ հանդիպենք Մաքգրեգորի հետ, ապա կկռվենք, հարյուր տոկոսով: Եվ կարևոր չէ՝ դրանից հետո մեզնից մեկը բանտ կգնա՞ արդյոք: Ես ոչնչից չեմ վախենում: Նա և իր թիմը կգնան հիվանդանոց, մենք՝ ոստիկանություն», - Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերել ESPN-ը:

Share |

Լրահոս

Loading...