Միլանն այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ (տեսանյութ)

22:13 31.08.2019

Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Բրեշիային»: Խաղը կայացավ «Սան Սիռո» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Միակ գոլը 12-րդ րոպեին խփեց «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանողլուն: «Միլանի» համար սա առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում:

Մեկնարկային տուրում Ջամպաոլոյի թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Ուդինեզեին»: «Բրեշիան» առաջին տուրում 1-0 հաշվով հաղթել էր «Կալյարիին»:

2 տուրերից հետո «Բրեշիան» 3 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում: «Միլանը» նույնքան միավորով 10-րդ տեղում է:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...