Նուրմագոմեդով. Ֆերգյուսոնն արժանի է տիտղոսային մենամարտի. ո՞վ, եթե ոչ նա

23:17 31.08.2019

Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարծում է, որ հաջորդ մենամարտը պետք է անցկացնի կազմակերպության նախկին չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի հետ: Ռուս MMA մարզիկի խոսքերով՝ հենց Ֆերգյուսոնը քիչ թե շատ իրավունք ունի վիճարկելու տիտղոսը:

«Տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կարելի է անցկացնել միայն Ֆերգյուսոնի հետ: Իհարկե, նա արժանի է մենամարտի: Ո՞վ, եթե ոչ նա: Ուրիշ ոչ ոք:

Մաքգրեգո՞րը: Չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում: Ե՞րբ է նա հաղթել վերջին անգամ: Ինչո՞ւ եք դուք շարունակում խոսել նրա մասին: Ես չեմ ցանկանում նրա մասին խոսել: Մենք ունենք Դասթին Պորյե, եկեք ինչ-որ իրական բան քննարկենք:

Կարծում եմ՝ Պորյեն ավելի կատարյալ մարտիկ է, քան Մաքգրեգորը: Նա շատ ուժեղ թեթևքաշայինների է հաղթել», - Խաբիբի խոսքերն է մեջբերել MMA Fighting-ը:

Սեպտեմբերի 7-ին ռուս բռնցքամարտիկը Աբու-Դաբիի մրցաշարում Դասթին Պորյեի հետ մենամարտում կփորձի պաշտպանել UFC չեմպիոնի տիտղոսը:

Share |

Լրահոս

Loading...