«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելը.
«Մեր թիմը միշտ ձգտում է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց վերջին մի քանի տարիները ծանր էր մեզ համար: Մրցաշրջանի սկզբում մարդկանց մեծ մասը չէր հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտնվի Չեմպիոնների լիգայում: Բայց մենք միշտ հավատացել ենք մեզ:
Հաջորդ մրցաշրջանում մենք պետք շարունակենք աճ գրանցել: Որոշ խաղերում մենք այնքան էլ լավ չէինք խաղում, այդ իսկ պատճառով պատժվում էինք մրցակիցների կողմից: Իսկ վերջին շրջանում մենք ավելի լավն էինք դարձել, մենք ապացուցեցինք, որ մեր թին ուժեղ բնավորություն ունի»,-Մագուայերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի մրցաշրջանն ավարտեց 3-րդ տեղում ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: