Զիդան. Ռու՞մբ տրանսֆերային պատուհանի վերջինի օրը, ամեն ինչ կարող է պատահել

16:55 31.08.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ առաջիկա օրերին «արքայական» ակումբը բարձրագոչ տրանսֆեր կանի:

«Ֆլորենտինո Պերեսը ռու՞մբ է պատրաստում տրանսֆերային պատուհանի վերջին օրվա համար։ Սպասենք մինչև երկուշաբթի։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ռումբ, երկու ռումբ... Տեսնենք։ Ես գոհ եմ ներկա կազմից։ Հպարտ եմ այն ֆուտբոլիստներով, որոնք թիմում են։ Ինձ համար նրանք լավագույնն են: Ես պարզապես չեմ կարող բողոքել: Աշխարհի բոլոր մարզիչները կցանկանային աշխատել նման ֆուտբոլիստների հետ», - ասել է Զիդանը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջիկայում «Ռեալ» կարող է տեղափոխվել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը: Եվ իհարկե չի բացառվում աստղային բրազիլացի Նեյմարի տրանսֆերը Մադրիդ:

Share |

Լրահոս

Loading...