Օբամեյանգի գոլը փրկեց Արսենալին պարտությունից Տոտենհեմի հետ խաղում (տեսանյութ)

21:23 01.09.2019

ԱՊԼ-ի -րդ տուրում «Արսենալը» ընդունել էր «Տոտենհեմին» ու մի կերպ փրկվեց պարտությունից։ 

Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոցից կատարած հարվածով կարողացավ կրկնապատկել այն։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կարողացաց կրճատել հաշվի տարբերությունը։

Էմերիի սաներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով։ Խաղի 67-րդ րոպեին տանտերերի գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետի փոխարեն դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։

71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գենդուզիից ստացած փոխանցումից հետո կարողացավ գրավել հյուրերի դարպասն ու փրկել «զինագործներին» պարտությունից։

Share |

Լրահոս

Loading...