Վալենսիան ցանկանում է վարձակալել Իկարդիին

16:45 01.09.2019

Իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Gazetta dello Sport-ին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ «չղջիկները» մտադիր են վարձակալել արգենտինացի հարձակվողին։ Իկարդին «Վալենսիայում» կարող է փոխարինել Ռոդրիգո Մորենոյին, ով կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին դատի է տվել «Ինտերին» իր իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև պահանջել է 1,5 միլիոն եվրո փոխհատուցում։ 

Իկարդիի հարաբերությունները «ներաձուրիների» ղեկավարության հետ լարվել էին նախորդ մրցաշրջանի ընթացքում։ Արդյունքում Մաուրոն զրկվել էր թիմի ավագի կարգավիճակից։ 

Share |

Լրահոս

Loading...