Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

17:00 02.09.2019

Սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 5-ի գիշերը:

Share |

Լրահոս

Loading...