Հայտնի է՝ որտեղ է պատրաստվում բուժզննում անցնել Մխիթարյանը

12:58 02.09.2019

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը «Telegram»-ի իր ալիքում գրառում է կատարել Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին խոսակցությունների վերաբերյալ:

«Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ռոմա» տեղափոխությանը: Հռոմի «Վիլլա Ստյուարտ» կլինիկայում այսօր սպասում են նրա բուժզննմանը (ի դեպ, որոշ մարդիկ պնդում են, որ նրան դեռ նախորդ շաբաթ էին սպասում): 

«Արսենալն» ու «Ռոման» համաձայնեցրել են գործարքը, որոշողը Մխիթարյանն է: Եթե հաշվի առնենք, որ Լոնդոնից Հռոմ թռիչքի տևողությունը երկուսուկես ժամ է, Հենրիխը պետք է օպերատիվ կերպով որոշում կայացնի»,- գրել է Առուստամյանը:

Ավելի վաղ, իտալական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հայ ֆուտբոլիստն արդեն իսկ Հռոմի ճանապարհին է:

 

Share |

Լրահոս

Loading...