Մոուրինյու․ Տոտենհեմը Արսենալից բարձր հորիզոնականում է ավարտելու առաջնությունը

19:42 02.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մնում է իր այն համոզմանը, որ Լոնդոնի «Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանում ևս ավելի ուժեղ է լինելու, քան «Արսենալը»։ 

«Ես մինչև հիմա կարծում եմ, որ «Տոտենհեմը» «Արսենալից» բարձր հորիզոնականում է ավարտելու առաջնությունը։ Մրցաշրջանի մեկնարկում մենք ծիծաղեցինք այն բանի վրա, երբ ես ասացի, որ «Ման․ Սիթիի» երկրորդ կազմը ևս կարող է պայքարել տիտղոսի համար։ Ես մնում եմ իմ տեսակետին ու կարծում եմ, որ չեմպիոնության համար կարող են պայքարել «Ման․ Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»»,-նշել է պորտուգալացի մասնագետը Sky Sports-ի եթերում։ 

Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Տոտենհեմի» հետ։ 

Մեկնարկային չորս տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»։ Կլոպի թիմը 12 հնարավորից 12 միավոր է վաստակել։ «Ման․ Սիթին» երկրորդն է վաստակած 10 միավորով։ 

Share |

Լրահոս

Loading...