Հայտնի է դարձել, թե որքան գումար է ՊՍԺ-ն պահանջել Նեյմարի համար

20:39 02.09.2019

«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մնում է ներկայիս ակումբում։ Չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մամուլում տեղ գտած բազմաթիվ շշուկներին՝ 27-ամյա բրազիլացին ոչ մի տեղ չի հեռանա ՊՍԺ-ից։ 

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը 300 միլիոն եվրո է ցանկացել ստանալ Նեյմարի գործարքից։ Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին շատ լավ գիտեր, որ «Բարսելոնան» ի վիճակի չէ այդչափ մեծ գումար վճարելու։ Այդ է պատճառը, որ կողմերի միջև ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, և Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» ձախողվել է։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը իր մտերիմներին ասել է, որ մնում է «Պարի Սեն Ժերմենում»։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարի անունը կապվում էր «Բարսելոնա» տեղափոխության հետ, սակայն վերջին օրերին կողմերը վերջնականապես հասկացել էին, որ գործարքը հնարավոր չէ իրականացնել։  

Share |

Լրահոս

Loading...