Պաշտոնական․ Մաուրո Իկարդին տեղափոխվեց ՊՍԺ

01:11 03.09.2019

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին մեկ տարի վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ Այս մասին հայտնում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը։ 

Մինչ ՊՍԺ տեղափոխվելը Իկարդին երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Վարձակալության ավարտին փարիզյան ակումբը իրավունք կունենա գնել արգենտինացի հարձակվողի տրանսֆերը։ 

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ՊՍԺ-ն ձեռք բերեց նաև Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասին։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Մաուրո Իկարդիի հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ վատացել էր, ինչից հետո նա գրեթե չէր խաղում ու զրկվել էր ավագի թևկապից։ 

Share |

Լրահոս

Loading...