Վենգեր․ Ուրախ եմ, որ Նեյմարը մնաց ՊՍԺ-ում

00:56 03.09.2019

Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ 

«Ես համարում եմ Նեյմարին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ես ուրախ եմ, որ Նեյմարը մնաց ՊՍԺ-ում, որովհետև եթե նա հեռանար, նրա հետևից թիմից կհեռանային նաև փարիզյան ակումբի աստղային մյուս ֆուտբոլիստները։ ՊՍԺ-ի համար նրա հեռանալը ոչ մի լավ բանի չէր բերի»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պարի Սեն Ժերմենը» 300 միլիոն եվրո է պահանջել «Բարսելոնայից» Նեյմարի տրանսֆերի համար։ Կատալոնական ակումբը ի վիճակի չի եղել նման մեծ գումար վճարել։ 

Նեյմարը հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում 2017 թվականից։  

Share |

Լրահոս

Loading...