Փյունիկն ու Նոան ընկերական հանդիպում կանցկացնեն

16:32 04.09.2019

Օգտվելով հավաքականների խաղերով պայմանավորված դադարից՝ Երևանի «Փյունիկն» ու «Նոան» ընկերական հանդիպում կանցկացնեն: Այս մասին հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին, Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը նախատեսվում է 17:00-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում անցկացրած 5 խաղերից հետո «Նոան» 7 միավորով 5-րդ հորիզոնականում է: «Փյունկը» 4 խաղ է անցկացրել և 6 միավորով 6-րդ տեղում է:

Առաջնության դադարից հետո «Փյունիկը» սեպտեմբերի 13-ին հյուրընկալելու է «Ալաշկերտին», «Նոան» սեպտեմբերի 15-ին կխաղա «Արարատի» հետ:

Share |

Լրահոս

Loading...