«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Միլան տեղափոխվելուց ընդամենը 3 ամիս անց ցուցադրել է իտալերենի իմացության բարձր մակարդակը:
Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղից հետո (4:3) բելգիացին իդեալական իտալերենով հարցազրույց է տվել լրագրողներին:
Երկրպագուներից շատերը մեկնաբանություններում իրենց զարմանքն են արտահայտել Լուկակուի գիտելիքների վերաբերյալ:
Օգոստոսի սկզբին Լուկակուն, լինելով դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հայտնեց, որ պատրաստ է Իտալիա տեղափոխությանը, քանի որ լավ է տիրապետում լեզվին: Ռոմելուն դա բացատրեց նրանով, որ իր եղբայրը հանդես է գալիս «Լացիոյում», և հարձակվողը նրա մասնակցությամբ խաղերի հեռարձակումները դիտում է իտալական հեռուստաալիքներով:
Բելգիացին ևս 6 լեզվի է տիրապետում: Նա «Ինտեր» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» այս տարվա ամռանը 65 մլն եվրոյի դիմաց: