Հանրապետականի տոմսարկղերում Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպման տոմսեր չեն վաճառվելու

11:50 05.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա  հանդիպումից առաջ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, զգուշացնելով, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում չեն վաճառվելու Հայաստան - Բոսնիա հանդիպման տոմսերը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում չեն վաճառվելու սեպտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերը:

Տոմսարկղերը կաշխատեն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից: Հիշեցնենք նաև, որ Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ ներկայանալ հանդիպումից 2 ժամ առաջ՝ ժամը 18:00-ին», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու է 20:00-ին:

Share |

Լրահոս

Loading...