Ազարը վերսկսել է մարզվել գնդակով

17:08 05.09.2019

Մադրիդի «Ռեալի» այն ֆուտբոլիստները, ովքեր չեն միացել ազգային հավաքականներին, շարունակում են մարզումները: 

«Արքայական» ակումբի այսօրվա մարզմանը ընդհանուր խմբի հետ աշխատել է նաև Էդեն Ազարը: 28-ամյա բելգիացին սկսել է աշխատել գնդակի հետ: Ֆուտբոլիստը հեռացել էր Բելգիայի ազգային հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով: 

Ազարը Լա լիգայի մեկնարկային տուրից առաջ ազդրի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց է թողել առաջնության մեկնարկային երեք տուրերի հանդիպումները: 

Էդեն Ազարը «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Չելսիից»: 

Share |

Լրահոս

Loading...