Ռոբերտո Մանչինի. Մենք սխալ մոտեցում չունեինք, պարզապես Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց

22:47 05.09.2019

Իտալիայի հավաքականը շարունակում է հաղթարշավը Եվրո-2020-ի ընտրական փուլում: «Սկուադրա Աձուրան» 3-1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն Երևանում:

Հաղթանակից հետո Ռոբերտո Մանչինին խաղի մասին խոսեց լրագրողների հետ:

- Երևաց որ խաղադաշտի մոտ զայրացած էիք: Արդյոք դա անհատապես Բերնադեսկո՞ւն էր ուղղված:

- Ոչ, ամենևին Բերնարդեսկու վրա չէի զայրացած: Շտկելու բաներ կան: Այս խաղը շատ դժվար ստացվեց: Ես նշել էի, որ Հայաստանի հավաքականը միգուցե մեզ գերազանցեր ֆիզիկապես: Երևի թե կարմիր քարտը նրանց խաղի վրա ազդեց:

- Իտալիայի հավաքականի մոտ սխալ մոտեցում կար խաղի նկատմամբ և թիմը զիջեց Հայաստանի հավաքականին ֆիզիկապես: Արդյոք խաղը բավարարո՞ւմ է Ձեզ:

- Ամենևին էլ սխալ մոտեցում չկար մեր թիմի կողմից: Պարզապես Հայստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը, նրանք հասան իրենց նպատակին: Բայց մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Այդ ժամանակ դեռ խաղում էինք 11-ը 11-ի դեմ: Բարելավման ենթակա կողմերը պետք է շարունակենք բարելավել:

- Ինչպե՞ս էր թիմը խաղում փակ պաշտպանության դեմ:

- Փակ պաշտպանության դեմ մեր ֆուտբոլիստները փորձում էին կիրառել հարձակման սկզբունքները: Բնականաբար՝ 1-1-ի ժամանակ դա դժվար էր: Բայց հաշվի մեջ առաջ անցնելուց հետո ամեն ինչ հեշտացավ:

- Կյեզան ամեն դեպքում լավ հանդիպում չանցկացրեց: Դուք ի՞նչ կասեք նրա մասին:

- Միգուցե նա իր լավագույն մարզավիճակում չէ: Դա նախապատրաստական շրջանում նրա ունեցած դժվարությունների հետևանքն է: Բայց նա երջանիկ է «Ֆիորենտինայում» գտնվելու համար և ամեն անգամ Իտալիայի հավաքական հրավիրվելու համար:

- Միգուցե այս խաղը լավ դաս էր հավաքականի համար հաջորդ հանդիպումից առաջ:

- Այո, նաև ահազանգ էր: Հաջորդ խաղին մեր ֆուտբոլիստները հենց սկզբից կլինեն ավելի զգոն, քան այսօր էին:

- Արդյոք չե՞ք պատրաստվում ֆիզիկական բացը լրացնելու համար փոփոխություններ անել ու մարտավարությամբ լրացնել բացը:

- Իհարկե, ֆիզիկական պատրաստվածության մեջ պետք է փոփոխություններ մտցնենք, որպեսզի թիմն իրեն ավելի լավ զգա խաղադաշտում:

- Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղն անակնկա՞լ էր:

- Այո, առաջին 20 րոպեներին Հայաստանի հավաքականը կարողացավ դժվարություններ առաջացնել: Հարձակման գծի այն 4 խաղացողները, որոնք սիրում են տարածություններ ստանալ, հենց ստանում էին տարածություն, կարողանում էին դժվարություններ ստեղծել: Մենք գիտեինք, որ Կամո Հովհաննիսյանը շատ արագ է: Նա կարողացավ իր վազքով մեծ տարածություն անցնել, բայց դրանից հետո ոչ մի վտանգավոր պահ չստեղծվեց:

- Իտալիայի հավաքականի այս կազմն արդյոք չեմպիոնության համար է պայքարո՞ւմ:

- Դեռ շատ բաներ ունենք անելու, որպեսզի Իտալիայի հավաքականը չեմպիոն դառնա:

Share |

Լրահոս

Loading...