Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո վերսկսվեց նաև ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգան։
Առաջին խաղում «Ասթոն Վիլան» հյուրընկալել է «Շեֆիլդին»։ Պրեմիեր լիգայի խաղացողների մարզաշապիկների վրա անվան փոխարեն գրված է “Black lives matter”: Այսպիսով նրանք աջակցություն են հայտնում Միացյալ Նահանգներում մայիսի վերջին ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ու պայքարում ռասիզմի դեմ։