Ադրբեջանի հավաքականի պաշտպանը դարձել է զավեշտալի ինքնագոլի հեղինակ (տեսանյութ)

09:50 07.09.2019

Եվրո-2020-ի ընտրական խաղում երեկ հանդիպեցին Ուելսի և Ադրբեջանի հավաքականները:

Խաղի հաշիվը բացել է ադրբեջանցիների պաշտպան Պավել Փաշաևը, որը գնդակը ուղարկել է սեփական դարպասը։ Գարեթ Բեյլի հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտվեց Փաշաևի գլխավերևում, իսկ վերջինս չնկատեց գնդակը և իր հաշվին գրանցեց 2019 թվականի ամենազավեշտալի ինքնագոլերից մեկը:

 

Տեղեկացնենք, որ այս հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Գարեթ Բեյլի և թիմակիցների:

Share |

Լրահոս

Loading...