Ալբանիայի փոխարեն հնչել է Անդորրայի հիմնը․ ներողություն են խնդրել Հայաստանից․ Շիլաշփոթ Ֆրանսիայում

23:56 07.09.2019

Տարօրինակ միջադեպ է գրանցվել Ֆրանսիա - Ալբանիա հանդիպման մեկնարկին ընդառաջ։ Հյուրերի հիմնի փոխարեն ստադիոնում հնչել է Անդորրայի պետական օրհներգը։ Այս մասին հաղորդում է Virgin Media Sport-ը։ 

Միջադեպից հետո ստադիոնի հաղորդավարը ներողություն է խնդրել Հայաստանից՝ Ալբանիան շփոթելով մեր երկրի միջազգային անվանման՝ Armenia-ի հետ։ Միջադեպի արդյունքում Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել խաղը, քանի դեռ ստադիոնում չի հնչել իրենց պետական հիմնը։ 

Առաջին կեսից հետո Ֆրանսիան հաղթում է 2-0 հաշվով։ 

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության ընթացքում նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև Հայաստանում։ 

Share |

Լրահոս

Loading...