Էդին Ջեկո. Սպասում էի Մխիթարյանի մասին հարցի. հուսով եմ՝ վաղը նույն մակարդակին չի լինի

16:47 07.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Խաղից առաջ բոսնիացիների ավագ Էդին Ջեկոն և գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հանդիպեցին լրագրողներին:

- Մխիթարյանն օրերս տեղափոխվեց «Ռոմա», վաղը նրա հետ կլինեք մրցակիցներ: Ի՞նչ կասեք այս տրանսֆերի մասին և ձեր վաղվա դիմակայության մասին:

- Ես սպասում էի, որ սա լինելու է այս ասուլիսի առաջին հարցերից մեկը: Ես ուրախ եմ, որ Մխիթարյանը միացել է «Ռոմային»: Նա ինձ օգտակար կլինի՝ խաղալով իմ թիկունքում: Բայց ես հուսով եմ, որ նա վաղը նույն մակարդակի չի լինի:

- Վստահ եմ, որ դիտել եք մեր խաղը Իտալիայի ընտրանու հետ: Ո՞րն է լինելու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հաղթաթուղթը Հայաստանի հետ խաղում:

- Եթե Հայաստանի հավաքականի կազմում կարմիր քարտը չլիներ, միանշանակ ավելի դժվար խաղ կլիներ Իտալիայի հավաքականի համար: Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ է գործում պաշտպանությունում և հակագրոհների ժամանակ: Ես կարծում եմ, որ վաղը հեշտ խաղ չի լինելու:

- Դուք նույնպես Անգլիայի առաջնությունից եք տեղափոխվել Իտալիայի առաջնություն, ինչպես Մխիթարյանը: Ի՞նչ դժվարություններ կան Անգլիայից Իտալիա տեղափոխվելիս:

- Անշուշտ, դա մեծ փոփոխություն է: Անգլիայում արագությունն ավելի բարձր է, Իտալիայում ավելի տակտիկական ֆուտբոլ է: Բայց ես չեմ կարծում, որ Մխիթարյանը դժվարություններ կունենա: Մենք բոլորս կօգնենք նրան՝ հնարավորինս արագ ադապտացվել Իտալիայի առաջնությանը:

Share |

Լրահոս

Loading...