Չելսիի ֆուտբոլիստին ծեծել են մեկ այլ ֆուտբոլիստի ընկերուհուն «խոսեցնելու» համար

13:18 08.09.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Դենի Դրիքկուոթերը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարնլիում», Մանչեսթերում գիշերային ակումբներից մեկի մոտ ծեծի է ենթարկվել, հաղորդում Է The Sun-ը:

Ֆուտբոլիստին վռնդել են հաստատությունից, քանի որ նա, հարբած լինելով, սկսել է «խոսեցնել» «Սկանտորպ Յունայթեդի» ֆուտբոլիստ Կգոսի Նտլեի ընկերուհուն։

«Ինձ համար միևնույնն է, նա ինձ հետ տուն կգնա», - ասել է Դրինքուոթերը: Երբ Նտլեն խնդրել է աղջկան հանգիստ թողնել, «Չելսիի» կիսապաշտպանը հարձակվել է վերջինիս վրա: Սկզբում Դրինկուոթերին փողոց են դուրս բերել թիկնապահները, իսկ հետո արդեն փողոցում 6 հոգի հարձակվել են նրա վրա։

Անցած շաբաթ «Չելսին» ու «Բարնլին» հայտնել էին, որ Դրինքուոթերը որոշ ժամանակ բաց կթողնի վնասվածքի պատճառով, ընդ որում ակումբներից ոչ մեկը չի բացահայտել վնասվածքի մանրամասները:

Ոստիկանությունը դեպքի վայր չի ժամանել: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակմանը մեղսակից Է Նտլեն։ Սպասվում է, որ կիսապաշտպանի վերականգնման համար կպահանջվի մինչև չորս շաբաթ:

Share |

Լրահոս

Loading...