Դե Խեան անվճար կարող է եվրոպական թոփ ակումբ տեղափոխվել

11:15 08.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան գալիք ամառ կարող է փոխել ակումբը։ Իսպանացի դարպասապահի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ 

Mirror-ի փոխանցմամբ՝ Դե Խեայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ուշադրությամբ հետևում է Թուրինի «Յուվենտուսը»։ «Բիանկոներիները» մտադիր են հաջորդ ամառ անվճար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին։ 

«Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անվճար ձեռք բերեց Աարոն Ռեմսիին «Արսենալից» և Ադրիան Ռաբյոյին ՊՍԺ-ից։ Նախորդ ամառ նրանք նույն սկզբունքով ձեռք էին բերել Էմրե Ջանին «Լիվերպուլից»։ 

Դավիդ դե Խեան հանդես է գալիս ՄՅՈւ-ի կազմում 2011 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...