Բարսելոնայում արվում է ամեն բան, որպեսզի Էլ կլասիկոն անցնի առանց միջադեպերի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմերը մինչ հանդիպման մեկնարկը հանգրվանելու են նույն հյուրանոցում։ Marca-ի փոխանցմամբ՝, թե՛ «Բարսելոնան», թե՛ «Ռեալը» ստադիոն կգան խաղի մեկնարկից երկու ժամ շուտ։ Նույնը նաև վերաբերվում է թիմերի ղեկավար կազմին։
Երկու թիմերի պաշտոնյաները միասին կճաշեն։ Ավանդաբար դա տեղի է ունենում «Կամպ Նոուում», սակայն հաշվի առնելով իրավիճակը՝ ճաշը կտրվի հյուրանոցում, որտեղ հանգրվանելու են երկու թիմերը։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի անվտանգության ապահովման համար հատուկ ծառայություն է իրականացվելու Բարսելոնայի «Էլ-Պրատ» օդանավակայանից սկսած։