UFC 242. Նուրմագոմեդովը վաղաժամ հաղթանակ տարավ Պորյեի նկատմամբ

01:04 08.09.2019

Աբու Դաբիում ավարտվեց UFC 242 խառը մենամարտերի մրցաշարը:

Կենտրոնական իրադարձությունը թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի դափնեկիր Դասթին Պորյեի հանդիպումն էր:

Մենամարտն անցավ ռուս բռնցքամարտիկի ակնհայտ առավելությամբ: Արդեն երկրորդ ռաունդում նա երկու անգամ թեյքդաուն արեց, փորձեց խեղդող հնարքներ կատարել: Երկրորդ ռաունդի առաջին րոպեին Դասթինին հաջողվեց մի քանի կոշտ հարված հասցնել Նուրմագոմեդովին, բայց վերջինս ևս մեկ թեյքդաուն արեց:

Երրորդ ռաունդում Խաբիբին հաջողվեց կոտրել Պորյեի դիմադրությունը և վաղաժամ հաղթանակ տանել՝ կիրառելով խեղդող հնարք:

Այդպիսով, Նուրմագոմեդովը երկրորդ անգամ բարեհաջող պաշտպանեց տիտղոսը և երկարաձգեց հաղթական շարքը՝ հասցնելով 28 մենամարտի: Իսկ ահա ամերիկացի Դասթին Պորյեն զրկվեց ժամանակավոր չեմպիոնի գոտուց:

Դասթինը 2016-ից ի վեր առաջին պարտությունը կրեց:

Share |

Լրահոս

Loading...