Մոուրինյուն ՄՅՈւ-ն գլխավորելուց հետո ցանկացել է գնել Ռեալի պաշտպանին

12:35 08.09.2019

Ժոզե Մոուրինյուն 2016 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո, փորձել է գնել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանին։ Այս մասին հաղորդում է Sportsmole-ն։ 

Պորտուգալացի մասնագետը այդ քայլով ցանկացել է ուժեղացնել ՄՅՈւ-ի պաշտպանության կենտրոնը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը այդ ժամանակ կարողացել է համոզել ֆրանսիացի պաշտպանին չտեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս ամենից հետո «կարմիր սատանաները» Վարանի փոխարեն գնել են Էրիկ Բայիին։ 

Ժոզե Մոուրինյուն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից 2018 թվականի դեկտեմբերին։ Նրան փոխարինեց Օլե-Գունար Սուլշերը։ 

Հիշեցնենք, որ այս ամառ ևս կային խոսակցություններ, որոնց համաձայն՝ Ռաֆայել Վարանը կարող էր հեռանալ Մադրիդից։ 

Share |

Լրահոս

Loading...