Ռոբերտ Պրոսինեչկի. Հայաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ

19:31 08.09.2019

Բոնսիա և Հերցեգովինայի հավաքականը Երևանում ամեն ինչ արեց Հայաստանի հավաքականին հաղթելու համար: Սակայն մեր ընտրանին չդադարեց պայքարել մինչև վերջին րոպեն ու մրցակցին ստիպեց սխալվել:

2-4 հաշվով կրած պարտությունից հետո Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին իր տպավորություններն ու կարծիքը հայտնեց.

«Նախևառաջ ուզում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի առթիվ: Մենք ևս շանսեր ունեինք, որոնք չօգտագործեցինք:

Անշուշտ, սպասում էի այսպիսի խաղի, նման ճնշման: Հնարավոր է, որ 2-2 հաշվի ժամանակ 11-մետրանոց կար, երբ գցեցին Ջեկոյին: Բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ: Ինչպես նշեցի՝ Հայաստանի հավաքակը արժանի հաղթանակ տարավ:

Այսօրվա խաղից հետո համարում եմ, որ մենք շանս չունենք այս խմբից դուրս գալու: Բայց քանի որ Ազգերի լիգայում առաջին տեղ ենք զբաղեցրել, կփորձենք մարտին այդ միջոցով պայքարել դուրս գալու համար: Հայաստանի հավաքականի համար այս հաղթանակից հետո էլ, միևնույնն է, բարդ կլինի, քանի որ Իտալիան ու Ֆինլանդիան բավականին առաջ են պոկվել»

Share |

Լրահոս

Loading...