Հայաստանի Մ21 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Իսլանդիայից

22:57 09.09.2019

Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի երկրորդ խաղում հյուրընկալվելիս մրցել է Իսլանդիայի իր հասակակիցների հետ և 1:6 հաշվով պարտություն կրել:

Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» մարզադաշտում:

Առաջին կեսում մեր ընտրանին 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:Իսկ Հայաստանի Մ21 հավաքականի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին հեղինակել է Կարեն Մելքոնյանը:

Նշենք՝ 71-րդ րոպեից, 3:1 հաշվի պայմաններում, Հայաստանի Մ21 հավաքականը խաղացել է 10 հոգով. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Գերման Կուրբաշյանը:

Այնուհետև, իսլանդացիները ևս 3 գոլ են խփել ու հաշիվը դարձրել ջախջախիչ:

Եվրո-2021-ի մեկնարկային խաղում Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտություն էր կրել Իռլանդիայից:

Երկրորդ տուրից հետո Իսլանդիայի և Իռլանդիայի Մ21 հավաքականները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իտալիայի, Շվեդիայի, Հայաստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները դեռևս ոչ մի միավոր չունեն:

 

Share |

Լրահոս

Loading...