Եվրո-2020. Խորվաթիան միավորներ կորցրեց Ադրբեջանի հետ խաղում

23:28 09.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում E խմբում ընդգրկված Ադրբեջանի ու Խորվաթիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին՝ 1:1 հաշվով:

Հանդիպումը կայացել է Բաքվի «Բաքսել Արենա» մարզադաշտում: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Լուկա Մոդրիչը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Երկրորդ կեսում հաշվի հավասարկշռությունը հավասարեցրել է Տամկին Խալիզադեն:

Խորվաթիայի հավաքականը, վաստակելով 10 միավոր, խմբում առաջին տեղը զբաղեցրեց: Ադրբեջանը, որն իր առաջին միավորը վաստակեց, վերջին՝ 5-րդ տեղն է զբաղեցնում:

Share |

Լրահոս

Loading...