Լոկոմոտիվի տնօրենը խոսել է Էրիկ Վարդանյանի չկայացած տեղափոխության մասին

23:13 09.09.2019

«Լոկոմոտիվի» գործադիր տնօրեն Վալերի Կիկնաձեն պատմել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ մոսկովյան թիմ չկայացած տեղափոխության մասին.

«Մենք համաձայնության էինք եկել «Փյունիկի» հետ:

Ֆուտբոլիստը ժամանեց Մոսկվա, բայց անձնական պայմանագրի քննարկման ընթացքում հարցեր առաջացան ու մենք որոշեցինք տրանսֆերը հետաձգել առնվազն մինչև ձմեռ»,- ասել է Կիկնաձեն Чемпионат.com-ին տված հարցազրույցում:

Share |

Լրահոս

Loading...