Ցանկանում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից. Օզբիլիսը՝ Փյունիկ տեղափոխության մասին

18:39 09.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Երևանի «Փյունիկի» շարքերը համալրելուց հետո կիսվել է զգացողություններով:

«Շատ ուրախ եմ, որ եկել եմ: Բոլորը գիտեն, որ երկար ժամանակ չեմ խաղացել, դժվար ժամանակներ եմ ունեցել, ինձ համար շատ դժվար էր վերջին վնասվածքից հետո, բայց շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,- երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Օզբիլիսը:

Արասը նշել է,որ շատ է մտածել նախքան «Փյունիկ» տեղափոխությունը և որ այլ տարբերակներ ևս ունեցել է.

«Այլ տարբերակներ ունեի արտասահմանից, Եվրոպայից, բայց հիմա իմ կարծիքով լավ կլինի՝ մեկ տարի խաղամ Հայաստանում: Երկու երեխա ունեմ, և գտա՝ լավ կլինի գալ այստեղ»:

Օզբիլիսը խոստովանել է, որ մեծ նշանակություն ունի նաև այն, որ «Փյունիկ» տեղափոխությունը կօգնի վերադառնալ Հայաստանի հավաքական.

«Ինչպես արդեն նշեցի, վաղուց չեմ խաղացել ու հիմա ցանկանում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից: Միշտ զրուցում էի Ռոբերտ Արզումանյանի հետ, նաև ևս իր դերակատարությունն ունեցել է այս տեղափոխության հարցում»:

Մանրամասները՝ «Փյունիկի» ներկայացրած տեսանյութում.

Share |

Լրահոս

Loading...