Վան դեր Սարը կարող է դառնալ ՄՅՈւ-ի տեխնիկական տնօրենը

19:32 09.09.2019

«Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը, որը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, կարող է զբաղեցնել մանկունիացիների տեխնիկական տնօրենի պաշտոնը, հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ՄՅՈւ-ի ղեկավարությունը նոր տեխնիկական տնօրենի փնտրտուքի մեջ է՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում անհաջողություններից հետո:

Ակումբում հույս ունեն, որ վան դեր Սարը կգլխավորի ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստներից բաղկացած կոմիտեն, ովքեր ֆուտբոլիստների խորհուրդ կտան և որոշումներ կկայացնեն տրանսֆերների վերաբերյալ: 

Վան դեր Սարը 2005-ից 2011 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անգլիական թիմի հետ նախկին դարպասապահը դարձել է երկրի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում: 

Share |

Լրահոս

Loading...