Տեր Շտեգեն․ Հուսով եմ՝ Կոուտինյոն հաճույք կստանա Բավարիայում խաղալուց

19:54 09.09.2019

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է կատալոնական թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխությունը։  

«Ես ուղղակի հույս ունեմ, որ Կոուտինյոն հաճույք կստանա «Բավարիայում» խաղալուց։ Նա ոչ միայն ֆանտաստիկ խաղացող է, այլև՝ գերազանց տղա։ Այո, «Բարսելոնայում» նրա համար միշտ չէ, որ հեշտ է եղել, դրա համար հույս ունեմ, որ «Բավարիայում» նրա մոտ ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ կհարթվի։ Կարծում եմ՝ նա իրեն հարմարավետ է զգում։ Կոուտինյոն գերազանց ձեռքբերում է «Բավարիայի» ու Բունդեսլիգայի համար»,- տեր Շտեգենի խոսքերն է փոխանցում T-Online-ը։

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2020-ի ամառ։

Share |

Լրահոս

Loading...