Իտալիայի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանն ու Լիխտենշտեյնը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

00:46 09.09.2019

Եվրո-2020-ի 6-րդ տուրի J խմբում առաջատար Իտալիան հյուրընկալվել էր էր երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիային ու հաղթանակ տոնեց։ Հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացեց Իմմոբիլեն, այնուհետև 72-րդ րոպեին տանտերերի կազմում 11-մետրանոցը հստակ իրացրեց Պուկին ու հավասարեցրին հաշիվը։ Իտալացիներին հաղթանակ պարգևեց Ժորժինյոն՝ գոլի հեղինակ դառնալով 7 րոպե անց կրկին11-մետրանոց հարվածից։

Այսպիսով, Իտալիան ձեռք բերած 18 միավորով շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ֆինները 12 միավորով առայժմ շարունակում են մնալ 2-րդ տեղում։

Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո մեր ընտրանին ունի 9 միավոր ու 3 միավորով է հետ մնում 2-րդ տեղից։

Մեր խմբի մյուս խաղում Հունաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտեյնշտեյնին։ Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը 33-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մասուրասը։ Հիմանական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լիխտեյնշտեյնին հաջողվեց գրավել հույների դարպասն ու կիսել նրանց հետ այս տուրի միավորները։

 

Share |

Լրահոս

Loading...