Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է գլխավորի մայրաքաղաքի սպորտի բաժինը

10:44 09.09.2019

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է գլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մասնագետը օրերս այցելել է քաղաքապետարան, որտեղ քննարկել է նոր պաշտոնի նշանակման հարցը:

ArmSport-ը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Վերջինս հաստատել է, որ Ջուլֆալակյանը այցելել է քաղաքապետարան, միաժամանակ ընդգծելով՝ որ վերջինիս հետ քննարկվել է մայրաքաղաքի սպորտի զարգացման և սպորտային կյանքի խթանման մի շարք հարցեր: Իսկ նշանակման տեղեկությունը Կարապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել՝ հավելելով միայն, որ Ջուլֆալակյանը հանդիպել է անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանին, որի հետ էլ հենց քննարկվել է սպորտի բաժինը ղեկավարելու առաջարկը: Ջուլֆալակյանի հետ համագործակցելու քաղաքապետարանի ակնկալիքները «դրական են»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ էլ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին: 

 

Share |

Լրահոս

Loading...