Յովիչը խուսափել է վնասվածքից

23:54 09.09.2019

Մադրիդի «Ռեալի» ու Սերբիայի հավաքականի հարձակվող Լուկա Յովիչը խուսափել է լուրջ վնասվածքից։ Այս մասին հաղորդում է EI Chiringuito-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յովիչը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Պորտուգալիայի հետ խաղում (2-4)։ Ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 87-րդ րոպեին ու ավելի խորացրել ավելի վաղ մարզմանը ստացած վնասվածքը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Յովիչը խուսափել է վնասվածքից։ Խաղացողը կմնա Սերբիայի ճամբարում, որը սեպտեմբերի 10-ին խաղալու է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։

Յովիչը «Ռեալ» էր տեղափոխվել գերմանական «Այնտրախտից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։  

 

Share |

Լրահոս

Loading...