Վիդիչ․ Վստահ եմ՝ Ագուերոն ի ծնե պաշտպան է

21:11 09.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին։  

«Ագուերոն այնպիսի տեսք ունի ասես բառացի հետաքրքրված չէ նրանով, թե ինչ է կատարվում դաշտում։ Նա նման չէ այն տղային, որը 10 մետր կվազի, ապա ցատկ կանի։ Վստահ եմ, որ Սերխիոն ի ծնե պաշտպան է։ Նա գիտի՝ որտեղ է հայտնվելու գնդակն ու որ կողմ ավելի լավ կլինի ուղարկել այն։ Նա կարողանում է տուգանայինում կտրուկ փոխել ուղղությունը․ դա հատկապես լավ է աշխատում անգլիական հզոր պաշտպանների դեմ։ Նա արագ է հարվածում ու ի զորու է դրիբլինգից հետո տուգանայինից գոլ խփել։

Ես նրա դեմ խաղացել եմ, երբ «Սիթին» հաղթեց մեզ 4-1 հաշվով Մոյեսի ժամանակ։ Դա իմ վատագույն խաղն էր ՄՅՈՒ-ի կազմում»,- Վիդիչի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։

 

Share |

Լրահոս

Loading...