Կրուզ. Ֆերգյուսոնը բավականաչափ խենթ է Խաբիբին հաղթելու համար

16:29 09.09.2019

 UFC-ի թեթև քաշային նախկին չեմպիոն Դոմինիկ Քրուզը գնահատել է ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հնարավորությունները Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում:

«Տոնին բավականաչափ խենթ է, որպեսզի թքի բոլոր հետևանքների վրա: Նա շատ ստեղծագործ է: Կարծում եմ, որ կկարողանա ճնշել Խաբիբին: Տոնին ունի անսահման տոկունություն և թքած ունի վտանգների վրա», - Կրուզի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Սեպտեմբերի 7-ին Խաբիբը UFC 242 մրցաշարում պարտության մատնեց ամերիկացի Դասթին Պորյեին՝ կոտրելով մրցակցի դիմադրությունը երրորդ ռաունդում: Նուրմագոմեդովը կարիերայում երկրորդ անգամ պաշտպանեց UFC-ի չեմպիոնի տիտղոսը։ Այս հաղթանակը նրա համար 28-րդն էր խառը մենամարտերում:

Share |

Լրահոս

Loading...