Չելսիի հարձակվողի մայրը արտասվել է որդու հասցեին արված ռասիստական գրառումներից հետո

10:50 10.09.2019

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամի խոսքերով, իր մայրիկի աչքերում արցունքներ են հայտնվել, որդու հասցեին արված ռասիստական գրառումները տեսնելուց հետո: Եվրոպայի սուպերգավաթի՝ «Լիվերպուլի» հետ  հանդիպման ժամանակ չիրացրած 11 մետրանոցից հետո, Ինստագրամի որոշ օգտատերեր իրենց գրառումներում վիրավորել են ֆուտբոլիստին: 

«Ես կարծում էի, որ այդ ժամանակները արդեն անցյալում են, սակայն կան երկրներ, որտեղ ֆուտբոլիստին կարող են վիրավորել մաշկի գույնի համար: Այդ խոսքերը մեծ ազդեցություն ունեցան ընտանիքիս անդամների և, մասնավորապես, մայրիկիս վրա»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ռասիստական գրառումներ են արվել նաև Մարկուս Ռեշֆորդի և Պոլ Պոգբայի հասցեին: 

Share |

Լրահոս

Loading...