Բուֆոնն աշխատավարձի չափով նախավերջինն է Յուվենտուսի ցանկում

23:23 10.09.2019

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը թուրինյան ակումբում տարեկան 1,5 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ ընդգծելով, որ իտալացի դարպասապահն աշխատավարձի չափով նախավերջինն է «Յուվենտուսի» ցանկում։

Թուրինյան ակումբում նրանից պակաս է ստանում միայն թիմի երրորդ դարպասապահ Կառլո Պինսոլյոն, որի աշխատավարձը տարեկան 300 հազար եվրո է կազմում։

«Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ տարեկան 31 մլն եվրո աշխատավարձով։ 

41-ամյա Բուֆոնը «Յուվենտուս» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ խաղացողի կարգավիճակով։ Բուֆոնը նախկինում 2001-ից 2018 թվականներին է հանդես եկել «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է երկրի Գավաթի խաղարկությունում, 5 անգամ էլ նվաճել է երկրի Սուպերգավաթը։

Share |

Լրահոս

Loading...