Ջոնել Դեսիրեն հայր է դարձել․ նա ամուսնացել էր հայուհու հետ

21:17 10.09.2019

Վանաձորի «Լոռիի» և Հայիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը նախորդ տարի ամուսնացել էր հայուհու հետ, հայր է դարձել։

Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը։ Զույգի առաջնեկը տղա է։

«Լոռի ՖԱ֊ն շնորհավորում է Ջոնելին և Մանեին իրենց որդու՝ Դանիել Դեսիրեի լույս աշխարհ գալու առթիվ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն «Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում մասնակցել է Բարձրագույն խմբի 25 խաղի, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հաիթիի ազգային հավաքականի կազմում 22-ամյա Դեսիրեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։

Այս ընթացքում Դեսիրեն կարճ ժամանակով հեռացավ «Լոռից», բայց վանաձորյան ակումբին վերջերս հաջողվեց վերադարձնել հարձակվողին։

Share |

Լրահոս

Loading...