Կևին դե Բրույնեն ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

10:22 10.09.2019

Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն  Շոտլանդիայի հավաքականի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Եվրո 2020-ի  որակավորման փուլի շրջանակներում, մեկ խաղում երեք գոլային փոխանցում է կատարել: 

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում երեկ 4-0 հաշվով հաղթանակի է հասել շոտլանդացիների նկատմամբ: Դե Բրույնեի փոխանցումների շնորհիվ գոլերի հեղինակ են դարձել Լուկակուն, Վերմալենը, և Ալդերվեյրելդը: Իսկ հանդիպման վերջում աչքի է ընկել հենց ինքը՝ Դե Բրույնեն:

Բելգիացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում փայլուն մարզավիճակում է գտնվում և շարունակում է հիացնել իր թիմերի երկրպագուներին:

Share |

Լրահոս

Loading...