Լիդսի ֆուտբոլիստը որակազրկվել է սեփական թիմի խաղին խաղադրույք անելու համար

19:15 10.09.2019

«Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Ջորդան Սթիվենսը որակազրկվել է խաղադրույք կատարելու համար, հայտնում է BBC-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ 2018/19 մրցաշրջանում 59 խաղադրույք է կատարել, որից 5-ը՝ իր թիմի խաղերի վրա։

Սթիվենսը 6-շաբաթյա որակազրկում է ստացել՝ մինչև հոկտեմբերի 10-ը, ինչպես նաև տուգանվել է 1200 ֆունտով։ «Լիդսում» ֆուտբոլիստի պատիժը նրա մեղքին անհամապատասխան են անվանել։ Սթիվենսը 2018 թվականի փետրվարին է դարձել «Լիդս Յունայթեդի» ֆուտբոլիստ և միայն մեկ խաղի է մասնակցել։

Նշվում է, որ կիսապաշտպանը չի մասնակցել այն խաղերին, որոնց վրա խաղադրույք է կատարել։ «Լիդսը» 6 խաղում 13 միավոր է վաստակել և անգլիական Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Share |

Լրահոս

Loading...