Լուչեսկու. Մխիթարյանը շուտով կդառնա Ռոմայի առանցքային խաղացողներից մեկը

20:14 10.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը։ Նման տեսակետ է հայտնել ուկրաինական «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն TMW-ի հետ զրույցում․

«Մխիթարյանն այն խաղացողներից է, որոնց ես բոլորից շատն եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող» և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։

Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- ասել է Լուչեսկուն։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2010-ից 2013 թվականներին է պաշտպանել դոնեցկյան ակումբի գույները։

Share |

Լրահոս

Loading...